211652_close_icon
views-count3866 դիտում article-date 18:24 28-06-2017

Ցանկալի է կրել բաց գույնի թեթև զգեստներ. ինչպես դիմանալ ամառվա շոգին. Նունե Բակունց

«Ջրից բացի խորհուրդ ենք տալիս օգտագործել թան, կարելի է նաև խմել հանքային ջուր, հյութեր՝ ցանկալի է առանց շաքարի: Կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ ցուցված չէ: Ուտեստներն ընդունել զով ժամերին, իսկ օրվա ընթացքում սնվել դյուրամարս ուտելիքներով»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: Նա խորհուրդ տվեց ամենաշոգ ժամերին չլինել արևի տակ, հատկապես ծերերին, երեխաներին, խոցելի խմբերին: «Այն մարդիկ, ովքեր աշխատում են ցանկալի է կրեն բաց գույնի թեթև զգեստներ՝ բնական կտորներից, պարտադիր պետք է պաշտպանեն գլուխը, կրեն արևային ակնոցներ»,- ասաց նա և նշեց, որ արևայրուքը արգելված է, ինչը ունի քաղցկեղածին ազդեցություն: Նա նշեց, որ ամռանը բնորոշ է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների տարածումը և ամենակարևորը համարեց հիգիենային հետևելը: Նա կոչ արեց փողոցում վաճառվող ուտեստներից հնարավորինս խուսափել և չլողալ բաց ջրամբարներում, դեկորատիվ լողավազաններում: Նունե Բակունցը հորդորեց խուսափել փակ տարածություններից, չի կարելի հատկապես երեխաներին թողնել փակ մեքենաներում:

Նմանատիպ նյութեր