2592 դիտում
19:30 16-06-2016
Փոխնախարար Հովակիմյանը մասնակցեց Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության 10-ամյակին նվիրված հանդիպմանը
Հունիսի 15-16-ը Հաագայում ՀՀ պատվիրակությունը, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ, մասնակցեց ռուս-ամերիկյան Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության (Global Initiative to Combat Nuclear Terrorism) 10-ամյակին նվիրված հանդիպմանը, որը կազմակերպել էր Նիդերլանդների արտաքին գերատեսչությունը:
Հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին տասնամյակում Նախաձեռնության մասնակից երկրների կողմից միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները բացահայտելու ու նման միջադեպերին արձագանքելու, ինչպես նաև ահաբեկչական ու հանցավոր խմբերի կողմից այդ նյութերի ձեռք բերումը կանխարգելելու շրջանակներում իրականացված գործողությունները:
Բացման ելույթներով հանդես եկան Նիդերլանդների արդարադատության և անվտանգության հարցերով նախարարը, Սպառազինությունների և չտարածման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրենը:
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում ներկայացրեց Նախաձեռնության շրջանակներում երկկողմ և բազմակողմ հարթություններում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքներն ու ծրագրերը: Անդրադարձ կատարվեց ԱՄՆ կառավարության հետ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ծրագրի, ինչպես նաև ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին: Ներկայացվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևի 2015-2020թթ. ՀՀ Ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Քննարկումների ժամանակ Աշոտ Հովակիմյանը խոսեց նաև տարածաշրջանային հակամարտություններում ներգրավված դերակատարների կողմից միջուկային ահաբեկչության դեմ պայքարի հարթությունը քաղաքական նպատակներով շահարկելու մասին: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ նման անհիմն մեղադրանքների միակ նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը հակամարտությունների խաղաղ կարգավորումից և արդարացնել սեփական ագրեսիվ գործողությունները:
Տեղեկատվություն. Ռուս-ամերիկյան Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությանն անդամ են հանդիսանում 86 պետություն, այդ թվում՝ 2007 թվականից` Հայաստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն 5 միջազգային կազմակերպություն: Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որին մասնակցել է ՀՀ Նախագահը, Հայաստանը միացել է ՙՄիջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության գործողությունների ծրագրին՚:
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
15:08 11-07-2015
Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված