211652_close_icon
views-count1571 դիտում article-date 21:31 16-06-2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերին ու զարգացող գործակցությանը` իր գնահատանքը հայտնելով նաև Նիդեռլանդների հայկական համայնքին ցուցաբերվող ուշադրության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերություններին: Այս առիթով խոսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` առաջիկայում Հայաստան կատարվելիք այցի մասին: Նորին Սրբությունը, դեսպանին ներկայացնելով այցի նշանակությունը, կարևորեց մեր օրերում Եկեղեցիների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Վերջում Վեհափառ Հայրապետը դեսպան Դաումային մաղթեց առաքելության բարի արդյունավորում` երկու երկրների կապերի առավել սերտացման համար: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր