9501 դիտում
23:17 16-06-2016
«Ուզում եմ որդիս լավ մարդ դառնա». Նարեկ Բավեյանը հայր է դարձել
Երգիչ Նարեկ Բավեյանը՝ նույն ինքը «Դոմինո» սիթքոմի Նորիկը, հայր է դարձել: Որդին` Մարկը, ծնվել է երեկ երեկոյան: Tert.am Youth-ը զրուցել է Նարեկի հետ՝ ստեղծագործական նորությունների և անձնական կյանքի փոփոխությունների մասին։
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում «Դոմինո» սիթքոմը:
-Շատ բան փոխեց։ Մասնագիտական առումով դրական էր այնքանով, որ այն ավելի լայն ճանաչում տվեց ինձ: Բոլորի դեպքում էլ այդպես է, սիթքոմը հնարավորություն է տալիս, որ ավելի լայն զանգվածներում ճանաչելի լինես ու մի քիչ էլ սիրվես: Մի կողմ դնելով հայտնի լինելն ու սիթքոմի վարկանիշները ասեմ, որ աշխատանքս ավելի բազմազան է դարձել, միօրինակությունից դուրս:
-Ինչպիսի՞ հատկանիշներ նկատեցիք, որ նախկինում չէր դրսևորվել:
-Գուցե հումորիս զգացումն ավելի սրվեց…
-Արդյո՞ք սցենարը միշտ է, որ Ձեր սրտով է լինում:
-Միշտ չէ, որ սրտովս է, բայց դա իմ գործը չէ: Եթե առավել մասնագիտորեն այդ հարցին նայենք, ապա սցենարի վրա աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, որը վերահսկվում է պրոդյուսերների կողմից և մինչ սցենարը մեզ կհասնի այն արդեն բազմիցս աչքի անցկացված ու քննարկված է լինում: Սցենարիստների հետ անշուշտ հակասություններ եղել են, բայց ոչ ամբիցիաների սահմաններում: Սիթքոմի թիմը շատ լավն է, ընկերացել եմ բոլոր դերասանների հետ:
-Իսկ ի՞նչ նորություններ կան երգիչ Նարեկ Բավեյանի կյանքում:
-Նոր երգի վրա ենք աշխատում, խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է՝ «Դոմինո»-ում դոկտորի կինը, երաժշտության հեղինակը ես եմ, իսկ գործիքավորումն անում է Արա Թորոսյանը (Մուրզիկը): Երգի անունը դեռ չենք որոշել, որովհետև ես իմ տարբերակն ունեմ Գայուշն իրենը։ Համաձայնության չենք գալիս: Սպասում ենք գործիքավորմանը, որպեսզի ձայնագրվեմ: Իսկ վերջերս նոր տեսահոլովակիս շնորհանդեսը եղավ, որը համընկավ ապրիլյան պատերազմի օրերի հետ: Ես միանգամից դադարեցրի գովազդային արշավներն ու երգի շնորհանդեսը հեռուստատեսություններով: Ավելին ասեմ, շատ վատ եմ վերաբերվում, որ այդ օրերին որոշ երգիչներ իրենց երգերի գովազդային արշավները չդադարեցրին:
[img]/ups/images/0392612001466104483142824.jpg[/img]
-Ի՞նչ արժեք ունի Ձեզ համար բանակը, ծառայությունը և ինչպե՞ս եք վերաբերվում այն երիտասարդներն, ովքեր խուսափում են ծառայությունից:
-Բանակը մեր վահանն է, որը եթե չունես՝ խոցելի ես: Ծառայությունից խուսափելը նշանակում է տունդ խոցելի դարձնել: Չգիտեմ, թե ինչ պատճառներով են մարդիկ խուսափում ծառայությունից։ Ես իմ պարտքը կատարել եմ. ճիշտ է սահմանին չեմ ծառայել, թեև ցանկացած պահի կարող էին հրամայել, որ դիրքեր բարձրանայի: Եղել եմ շարքային զինվոր և որպես երգիչ չեմ ունեցել ոչ մի արտոնություն: Մենք ՝ հայերս այդքան էլ շատ չենք, որպեսզի ծառայությունն ըստ ցանկության լինի:
-Ինչպիսի՞ն դարձրեց ամուսնությունը Ձեզ:
- Ամուսնությունը շատ բան փոխեց իմ կյանքում: Ավելի պատասխանատու ու լուրջ դարձա իմ և ընտանիքիս առջև: Սկսեցի ճիշտ գնահատական տալ՝ աշխատանքին, շրջապատող մարդկանց, վաստակած գումարին: Սովորեցի կյանքում ամեն ինչը ճիշտ բաշխել ու դասավորել:
-Նարեկ, շնորհավորում ենք հայրանալու առթիվ: Առաջնեկիդ անունն արդեն որոշվա՞ծ է:
-Շատ շնորհակալ եմ: Որդիս երեկ է ծնվել: Կինս որոշել է անունը՝ Մարկ: Ես անվան ամբողջական տարբերակին եմ կողմ՝ Մարկուս, բայց կարճ տարբերակն էլ վատը չէ:
[img]/ups/images/0154259001466104534415786.jpg[/img]
-Հայր դառնալն ի՞նչ զգացումներ և մտքեր է առաջացրել Ձեզ մոտ:
-Պատասխանատվության զգացում և անգամ վախ, որովհետև ծնվել է նոր մի կյանք ում համար պատասխանատու ես: Մտքերով շատ եմ հեռու գնում, անգամ մտածում եմ ուսում, բանակ…հետո վախ է մոտս առաջանում, թե արդյո՞ք կկարողանամ որդուս դաստիարակել, մեծացնել որպես լավ մարդ: Քրիստինեի հետ, երբ այդ մասին խոսում էինք նա էլ ասաց, որ նույն մտավախություններն ունի: Ինձ շատ ուրախացնում է, որ ես և կինս նույնկերպ ենք մտածում ու երկուսս էլ շատ պատասխանատու ենք փոքրիկի համար: Երբ խոսքում ենք փոքրիկի մասին, ավելի շատ քննարկում ենք, ոչ թե այն թե ինչ կունենա նա, այլ ցանկանում ենք, որ լավ մարդ դառնա: Շատ բան եմ հասկանում, բայց նաև զգում եմ, որ դեռ շատ բան չեմ հասկանում: Կնոջս հղիության ընթացքում միշտ խոսել եմ փոքրիկի հետ:
-Կնոջդ` Քրիստինեի հղիության ընթացքում երգե՞լ եք նրա համար:
-Ոչ, բայց տղաս դեռ չծնված մշտապես դասական, բարձր երաժշտություն է լսել, քանի որ կինս մինչ հղիության 5-րդ ամիսը պարել է բալետում և միշտ դասական երաժշտության մեջ է եղել։
-Ո՞րն է երջանիկ ընտանիք ունենալու Ձեր բանաձևը:
-Իմ բանաձևը՝ սիրելն ու նվիրվելն է: Երջանկության բանաձևն այն է, երբ կգտնես այն մեկին հանուն որի կապրես: Արդեն ծնվեց գլխավոր մարդը, ում համար ես կապրեմ: Երբ ընտանիքիդ կարողանում ես երջանիկ դարձնել ու տեսնել նրանց երջանիկ, միթե՞ դա երջանկանալու առիթ չէ…
[img]/ups/images/0759485001466104574753894.jpg[/img]
Նյութի աղբյուրը՝ [url=http://youth.tert.am/am/news/2016/06/13/narek-baveyan-harcazruyc/10187]www.tert.am[/url]
Նմանատիպ նյութեր
2377 դիտում
17:31 18-02-2019
Նեյմարի հայր. Որդիս միանշանակ չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպմանը
28750 դիտում
12:50 29-09-2020
Հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հայր
Այս բաժնից
976 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»