1579 դիտում
16:25 17-06-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց:
Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հեռանկարներն ու կրթության ոլորտի հիմնախնդիրներն Արցախում քննարկելու` իրենց առաջարկն ընդունելու համար:
Կարևորելով կրթության դերը երկրի զարգացման գործում` վարչապետը ներկայացրել է Արցախում իրականացվող կրթական ծրագրերը և նշել. « Եթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ունենալու ենք ծաղկող երկիր, այլ դեպքում` կմնանք նույն մակարդակին»:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն ընդգծելով` Ա. Հարությունյանը մեծ հեռանկարներ է կապում նոր բուհի հետ` հանրապետության կարևորագույն ոլորտների համար որակյալ կադրեր թողարկելու տեսանկյունից: Այս հարցում կառավարության ղեկավարը ակնկալում է հայաստանյան գործընկերների աջակցությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ են աջակցելու Արցախում իրականացվող կրթության զարգացմանն ուղղված միջոցառումներին: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի հիմնախնդիրները` Լ. Մկրտչյանը նշել է, որ պատրաստվում են լուրջ բարեփոխումներ իրականացնել ոլորտում` կրթական համակարգի ձևի ու բովանդակության համապատասխանեցման ուղղությամբ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
5708 դիտում
18:57 11-05-2018
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար
2976 դիտում
19:43 25-09-2017
Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին
Այս բաժնից
1183 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
439 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը