20122 դիտում
17:50 17-06-2016
Արտակարգ դեպք Շենգավիթի դատարանում. դատական նիստի ժամանակ կալանավորները ամենավերջին խոսքերով հիշել են մեղադրանքը պաշտպանող դատախազներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում նշված դատարանի նիստերի թիվ 1 դահլիճում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորներ, 19-ամյա Էմիլ Հակոբյանը, 22-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը և 25-ամյա Գուրգեն Կարապետյանը անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատական նիստի մասնակիցների նկատմամբ և հայհոյանքներ հնչեցրել մեդադրանքը պաշտպանող դատախազների հասցեին:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում խուլիգանության հատկանիշներով հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: