211652_close_icon
views-count6263 դիտում article-date 20:25 17-06-2016

Մեծ երգչուհու աճյունի մոտ երեխաներին կանգնեցրել էինք մեր խոնարհումը բերելու մեր մեծ արվեստագետին. Թովմաս Պողոսյան

Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանը ափսոսում է, որ դպրոցի սաներին երգչուհի Օֆելյա Համբարձումյանի աճյունին մոտ կանգնեցնելը վատ է ընկալվել: «Մենք` մեր սրտի թելադրանքով և մղումով ուզում էինք մեր խոնարհումը բերելու մեր մեծ արվեստագետին` Օֆելյա Համբարձումյանին: Արել ենք շատ լավ բան անելու համար, ու ափսոսում եմ` եթե սխալ ենք դուրս եկել»։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]–ին ասաց Թովմաս Պողոսյանը: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում մեծ քննադատության են արժանացել լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են երեխաները կանգած երգչուհու աճյունի մոտ:

Նմանատիպ նյութեր