211652_close_icon
views-count679 դիտում article-date 21:25 18-11-2024

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարար Մենդոնին քննարկել են ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։

Ըստ աղբյուրի՝ Լինա Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար և նշել, որ պայմանագրերը կարևոր հիմք են երկկողմ համագործակցությունը խթանելու համար, և այդ առումով առաջիկայում նոր քայլեր կձեռնարկվեն։ Համարելով Հայաստանը բարեկամ երկիր՝ հույն պաշտոնյան կարևորել է նմանատիպ շփումների հաճախակիությունը և շարունակական կապի մեջ լինելու կարևորությունը՝ փոխադարձ միջոցառումների մասնակցության, ինչպես նաև կազմակերպման միջոցով։ Անդրադարձ է եղել առաջիկայում փոխադարձ այցերի միջոցով մշակութային բնագավառում համագործակցությանն ընթացք տալուն։ 

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները։ Նախարար Մենդոնին ընդգծել է մշակույթի կարևոր դերակատարությունը ինչպես Հունաստանի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության համատեքստում:

Նմանատիպ նյութեր