211652_close_icon
views-count9068 դիտում article-date 22:24 17-06-2016

Եվրո-2016. Խորվաթիա-Չեխիա խաղն ավարտվեց սկանդալով և հրաշքով. տեսանյութ

Եվրո-2016-ի E խմբի 2-րդ տուրում կայացավ այս մրցաշարի առայժմ ամենադրամատիկ և սկանդալային հանդիպումը` Խորվաթիայի և Չեխիայի հավաքականների միջև: Հանդիպման ֆավորիտ համարվող Խորվաթիան հենց խաղասկզբից մեծ առավելություն ձեռք բերեց: Գոլային պահերը հաջորդում էին միմյանց, այնպես որ զարմանալի չէր, որ խորվաթները բացեցին հաշիվը` 37-րդ րոպեին աչքի ընկավ Պրիշիչը: Պատկերը չփոխվեց նաև 2-րդ խաղակեսում և 59-րդ րոպեին Ռակիտիչը կրկնապատկեց հաշիվը` 2:0: Չեխերն այս ընթացքում բավական անզոր տեսք ունեին: Սակայն 76-րդ րոպեին նրանց հազվադեպ գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ`գլխի հարվածով գոլ խփեց Շկոդան: Ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի ունեցան հանդիպման վերջնամասում: Ընդ որում, դրանք սկանդալային բնույթ ստացան, քանի որ խորվաթական թիմի երկրպագուները սկսեցին խաղադաշտ նետել այրվող ճայթռուկներ, որոնցից մեկն էլ դիպավ մարզադաշտի աշխատողներից մեկի գլխին և լուրջ վնասվածք հասցրեց նրան: Խաղը դադարեցվեց: Խորվաթ ֆուտբոլիստները երկար ժամանակ փորձում էին հանդարտեցնել իրենց երկրպագուներին: Լուրջ վտանգ կար, որ հանդիպումն այլևս չի շարունակվի, սակայն երկար քննարկումներից հետո որոշում կայացվեց այն շարունակել: Եվ անմիջապես հուսալքված խորվաթները պատժվեցին. հանդիպման ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Վիդան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, որի համար մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց: Այն վստահ իրացրեց չեխերի հարձակվող Տոմաշ Նեցիդը և Չեխիայի հավաքականը հրաշքով խուսափեց պարտությունից` 2:2: Այս խաղից հետո խորվաթները վաստակեցին 4 միավոր և գործնականում ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆում: Չեխիան ունի 1 միավոր և վերջին խաղում Իսպանիային հաղթելու դեպքում միայն կարող է շարունակել մրցելույթները: [b]Եվրո-2016, խմբային փուլ, E խումբ, 2-րդ տուր [/b] Խորվաթիա-Չեխիա` 2:2 Պերիշիչ, 37, Ռակիտիչ, 59 – Շկոդա, 76, Նեցիդ 90+4 (11 մ.)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր