31195 դիտում
23:41 17-06-2016
Ինչո՞ւ մեծ թվով երիտասարդներ այցելեցին Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի, որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։
Քանի որ, ուղիղ քառասունհինգ տարի առաջ այս օրը ողբերգական ավտովթարի զոհ դարծավ հայ մեծ գրող Պարույր Սևակը, արշավորդները նախ կանգ առան Պարույր Սևակի վթարի վայրում կանգնեցված հուշաքարի մոտ, գլուխ խոնարհեցին նրա հիշատակին այնուհետև ճանապարհը շարունակեցին դեպի Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացան դեպի Սպիտակավոր: Իսկ այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Գ. Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրմին:
Սա արդեն ավանդույթ դարձած միջոցառում է: Ամեն տարի կազմակերպվում են ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ մոմեր են վառվում և հարգանքի տուրք մատուցվում 20-րդ դարի մեծ հայորդու հիշատակին:
987թ. սպարապետ, ռազմական, քաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները գաղտնի տեղափոխվել և ամփոփվել են Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այստեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի խնկելի հիշատակի հավերժացման խորհրդանիշ: Ինչպես շատ հայրենասերների, Նժդեհի գաղափարական հետևորդների, այնպես էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար Սպիտակավորը դարձել է ուխտավայր, և ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ այցելում են այնտեղ:
Ի դեպ, Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է 3 հազար մ բարձրության վրա, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել 9-10 կմ ճանապարհ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 361+
361+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22802 դիտում
10:08 18-06-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց