8483 դիտում
14:56 18-06-2016
Եթե բժիշկները խղճով լինեն, կփորձեն համոզել սեռով պայմանավորված հղիությունը չընդհատել. այստեղ բժիշկների դաշտում է գտնվում գնդակը.Գեորգի Կիմիչ
Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը չի արդարացնում հղիության ընդհատումները որևէ պատճառաբանությամբ, թեև անգիր գիտի դրա պատճառները. Սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտներ, անցանկալի հղիությամբ, արտա կամ նախաամուսնական հղիությամբ և այլն:
Գեորգի Պողոսյանը ինքը հրաժարվել է աբորտներ կատարելուց: Ասաց, որ եթե բժիշկները խղճով լինեն, կփորձեն համոզել սեռով պայմանավորված հղիութունը չընդհատել:
«Այստեղ բժիշկների դաշտում է գտնվում գնդակը»,- ասաց գինեկոլոգը, ով ևս մեկ անգամ կրկնում է, որ անցանկալի հղիությունից խուսափելու լավագույն ձևը հակաբեղմնավորիչ մեթոդներն են:
Նշենք, որ գինեկոլոգը մշտապես հանդես է գալիս աբորտ անող բժիշկներին հանրային պարսավանքի ենթարկելու, այսպես ասած` սոցիալական քարոզչությամբ:
Անդրադառնալով սելեկտիվ աբորտներին` գինեկոլոգը նշեց, որ Հայաստանում դարերով է գալիս տղա երեխայի հանդեպ հայերի առանձնահատուկ վերաբերմունքը, սակայն սա չի նշանակում, որ նա արդարացնում է սելեկտիվ աբորտները:
Երեխան, ըստ նրա, Աստծո տվածն է, «ախր ո՞նց կարելի է ընդհատել հղիությունը»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում նորածին արական ու իգական սեռերի թվի հարաբերակցության առնչությամբ, որը համապատասխանաբար 112/100 է:
Ըստ բժիշկի` հայ կանայք երբեմն փորձում են ինքնուրույն ընդհատել հղիությունը` դեղատներից գնելով տարբեր որակի ու երբեմն` կասկածելի դեղեր, որոնք, շատ դեպքերում, նախատեսված են բոլորովին այլ դեպքերի համար:
Արդյունքում` հիվանդանոց են ընկնում արյունահոսություններով ու տարբեր բարդացումներով:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
14:25 29-08-2014
Շակիրան հաստատել է իր երկրորդ հղիությունը
1881 դիտում
23:58 20-01-2014
Երեխայի սեռով պայմանավորված աբորտների թիվը Հայաստանում աճել է. տեսանյութ
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1300 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2692 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում