3728 դիտում
20:00 18-06-2016
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Եվգենի Սատանովսկուն
Հունիսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել խորհրդարանի պատգամավորների հանդիպումը հայտնի արևելագետ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների քաղաքականության բնագավառում առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու հետ, ով նաև մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականություն և տնտեսագիտություն է դասավանդում Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևոր և օգտակար է գնահատել նմանատիպ քննարկումները և այցի կազմակերպման համար երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին:
Ներածական խոսքում Եվգենի Սատանովսկին ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ համեմատականներ անցկացնելով անցած դարաշրջանում տեղի ունեցած գլոբալ և տարածաշրջանային փոխակերպումների միջև:
Այնուհետև պատգամավորները հարցեր են առաջադրել փորձագետին՝ կապված մերձավոր արևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ գերտերությունների ունեցած դիրքորոշումների, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների, հակամարտությունների կարգավորման գործընթացում կիրառվող սկզբունքների և այլ թեմաների հետ:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվգենի Սատանովսկուն՝ Արցախ այցելելու և հետաքրքիր գաղափարներով կիսվելու համար:
Նմանատիպ նյութեր
3451 դիտում
16:52 20-03-2017
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Բելգիայի Դաշնային և Բրյուսելի Շրջանային խորհրդարանների պատգամավորներին
2807 դիտում
20:07 12-05-2017
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
6094 դիտում
15:40 12-08-2017
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին
Այս բաժնից
874 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1333 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
895 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել