211652_close_icon
views-count13930 դիտում article-date 18:40 18-06-2016

Ապրիլյան պատերազմում ոտքի վերջույթները կորցրած տղաներն արդեն պրոթեզավորվել են և սկսել ինքնուրույն քայլել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլյան քառօրյա պատերազմից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն դեռևս ակտիվորեն շարունակվում է մարտական գործողությունների հետևանքով ծանր վիրավորումներ ստացած տղաների բուժման գործընթացը: Ներկայացվող տեսանյութը անդրադարձ է նրանցից երկուսի` նախկին ժամկետային զինծառայողներ Շանթ Ղազարյանի և Արման Ավետիսյանի ապաքինման գործընթացին ու նրանց առաջիկա պլաններին: Նշենք, որ քառօրյա պատերազմի հետևանքով Արման Ավետիսյանն ու Շանթ Ղազարյանը զրկվել էին ոտքի ստորին վերջույթներից, սակայն նրանք արդեն պրոթեզավորվել են և կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել, մարմնամարզությամբ զբաղվել ու նույնիսկ հեծանիվ վարել: Տղաներին ոգևորելու, իր փորձով ու ունեցած հաջողություններով կիսվելու համար պրոթեզավորման կենտրոն հաճախ է այցելում մայոր Սարգիս Ստեփանյանը, ով 2014թ. հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս ականի պայթյունից ծանր վիրավորում էր ստացել և զրկվել մեկ ձեռքի ու երկու ոտքերի վերջույթներից: Թե՛ Արմանի, և թե՛ Շանթի առաջիկա պլանները կապված են ուսման հետ: Սեպտեմբերից Արմանը կհաճախի Ագրարային, իսկ Շանթը` Տնտեսագիտական համալսարան` տարիներ անց նաև մասնագիտական գիտելիքներով հայրենիքին օգտակար լինելու տրամադրվածությամբ ու պատրաստակամությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր