5529 դիտում
22:00 18-06-2016
2017 –ի ձմռանը նավթի միջազային գները կարող են անկում ապրել մինչև բարելի դիմաց 20 դոլարը.կանխատեսում
Եթե նավթի արդյունահանման սահմանափակման միջոցներ չձեռնարկվեն, 2017 –ի ձմռանը նավթի գները կարող են իջնել մինչև մեկ բարելի դիմաց 20 դոլար:
Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի հարցերով նախարար Էուլոխիո դել Պինոն ТАСС-ին տված հարցազրույցում, որին էլ հղում է արել lenta.ru-ն:
Նավթային նախարարը նշել է, որ Կարակասը նավթարդյունահանող երկրների միության՝ OPEC-ի անդամ երկրների ներկայացուցիչների սեպտեմբերին կայանաիլք հանդիպմանը ծրագրում է ներկայացնել այդ սահմանափակմանը վերաբերող առաջարկներ: Մասնավորապես, որպեսզի անդամ երկրներից յուրաքանչյուրի համար սահմանվի նավթի կորզման սեփական ծավալը:
Սա, ըստ Նավթի հարցերով նախարարի, երկրների համար սահմանված քվոտաների ու նավթային պաշարների սառեցման ճանապարհների փոխզիջումային տարբերակն է և նախկինում կիրառվել է կազմակերպության անդամների կողմից:
Նախարարը նաև նշել է, որ OPEC-ը չպետք է թույլ տա, որ շուկան վերահսկողություն սահմանի նավթի համաշխարհային գների վրա, քանի որ այն չվերականգնվող ռեսուրս է:
«Նավթը ավելի է թանկանում , իսկ դրա կորզումը ավելի ու ավելի շատ ներդրումներ է պահանջում: Եվ չի կարող այնպես լինել, որ նավթը ինչ գին ասես արժենա:
Պետք է լինի արդար գին, այնպիսի գին, որն առնվազն ծածկում է կատարված ներդրումները», — ասել է նախարարը։
Նմանատիպ նյութեր
2625 դիտում
15:11 27-09-2016
Վենեսուելան կանխատեսում է նավթի գնի անկում՝ մինչև 20 դոլար
4643 դիտում
11:13 02-06-2016
Իրանը նավթի արդյունահանման ծավալներն արդեն հասցրել է օրական մինչև 3.8 մլն բարելի
2002 դիտում
14:53 26-10-2015
Փորձագետները նավթի գների կտրուկ անկում են կանխատեսում
Այս բաժնից
439 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1048 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
724 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել