211652_close_icon
views-count2625 դիտում article-date 15:11 27-09-2016

Վենեսուելան կանխատեսում է նավթի գնի անկում՝ մինչև 20 դոլար

Նավթի համաշխարհային գները կարող են նվազել՝ հասնելով մինչև 20 դոլարի՝ 1 բարելի դիմաց, եթե նավթարդյունահանող երկրները Ալժիրում կայանալիք հանդիպմանը որևէ համաձայնության չգան շուկայի կայունացման հարցում, հայտարարել է Վենեսուելայի նավթի և լեռնահանքարդյունաբերության նախարար Էուլոհիո դել Պինոն, հայտնում է Ria Novosti-ն։ «Մենք մշտական կապի մեջ ենք գտնվում Սաուդյան Արաբիայի ու Իրանի հետ՝ փորձելով խուսափել գնային աղետից։ Եթե համաձայնությա չգանք Ալժիրում, ապա կհայտնվենք գնային պատերազմի մեջ, իսկ նավթի գինը 1 բարելի դիմաց կընկնի մինչև 20 դոլարի մակարդակը»,-Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պինոն։ Հիշեցնենք, որ OPEC-ի անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 28-ին։

Նմանատիպ նյութեր