211652_close_icon
views-count2973 դիտում article-date 20:50 18-06-2016

Հունաստանում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

Անհայտ դիմակավորված անձինք հարձակվել են հատուկ նշանակության ջոկատի վրա, որը հսկում էր Թուրքիայի դեսպանատունը հունական Սալոնիկ քաղաքում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն: Հարձակվողները սկսել են հրավառ հեղուկով լի շշեր նետել օրինապահների վրա, սակայն դրանք չեն հասել նշանակետին և ջարդվել են գետնի վար։ Հարձակման պատճառով տուժածներ չկան։ Միայն դեսպանատան կողքին կայանված մեքենան է վնասվածք ստացել։

Նմանատիպ նյութեր