211652_close_icon
views-count2306 դիտում article-date 23:45 18-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 18-ին

1429 թ. – տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը: 1812 թ. – ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը, որը տևեց 3 տարի: 1815 թ. – Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն կրեց անգլո-հոլանդա-պրուսական զորքերից: 1821 թ. – Բեռլինում կայացավ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան: 1936 թ. – մահացել է Մաքսիմ Գորկին, ռուս մեծ գրող (ծն. 1868 թ.): 1942 թ. – ծնվել է Փոլ Մաքքարթնին, անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզ»-ի հիմնադիրներից մեկը: 1953 թ. – Եգիպտոսը հայտարարեց իրեն հանրապետություն: 1987 թ. – Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։ 2011 թ. – մահացել է Ելենա Բոները, խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը (ծն. 1923 թ)։

Նմանատիպ նյութեր