211652_close_icon
views-count3998 դիտում article-date 11:09 19-06-2016

Առյուծի կերպարը մշակույթում․ հետաքրքիր փաստեր

Հազարամյակների ընթացքում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների մշակույթներում առյուծը հանդես է եկել որպես ուժի և մեծահոգության խորհրդանիշ։ Առյուծը համարվում էր «գազանների արքա» և ծառայում էր որպես թագավորների և պետականության դրական կերպար։ Առյուծների հնագույն նկարներ են հայտնաբերվել 15 000 տարվա պատմություն ունեցող Լասկոյի քարանձավում և 32 000 տարվա պատմություն ունեցող Շովեի քարանձավում։ Այդ քարանձավները գտնվում են Ֆրանսիայում։ Առյուծի կերպարն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Կանգնեցվել են առյուծների արձաններ, պատկերվել են զինանշաններում, նրանց մասին հյուսվել են լեգենդներ։

Նմանատիպ նյութեր