211652_close_icon
views-count3490 դիտում article-date 23:03 19-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 19-ին

1097 թ. – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավվեց Նիկիա քաղաքը: 1623 թ. – ծնվել է Բլեզ Պասկալը, ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս (մահ. 1662 թ.): 1807 թ. – 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախեց թուրքական բանակին: 1846 թ. – ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցավ բեյսբոլի առաջին խաղը: 1920 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին: 1996 թ. – մահացել է Մայքլ Տեր-Պողոսյանը, հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography) ստեղծողներից մեկը (ծն. 1925 թ): 2006 թ. – թողարկվեց Rome: Total War: Alexander համակարգչային խաղը:

Նմանատիպ նյութեր