1454 դիտում
19:45 20-06-2016
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա եւ շաղկապված է ռազմավարական գործընկերությամբ:
Ալեքսանդր Ռաբինովիչի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, խոսել հայ-թուրքական հարաբերություններից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Էդուարդ Շարմազանովը հյուրին տեղեկացրել է, որ հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, հայ զինվորականների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններն ու ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար հնչող անհեթեթ հայտարարությունները: Խոսելով ԼՂ անկախացման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԼԵռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա»: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանին ապրիլյան պատերազմի ընթացքում բացահայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որն այսօր էլ շարունակում է իր պանթյուրքական եւ ժխտողական քաղաքականությունը, շուրջ 23 տարի շրջափակման մեջ պահում Հայաստանը:
Զրուցակիցները կարեւորել են մարդկության համար չարիք դարձած ցեղասպանությունների, ահաբեկչության, այլատյացության եւ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, անհրաժեշտ համարել մշակութային ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել են հետագա համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլեր:
Հանդիպման ավարտին «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է «Պատիվ եւ քաջություն» շքանշաններով:
Նմանատիպ նյութեր
3073 դիտում
13:47 14-04-2016
Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդվարդ Նալբանդյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին