211652_close_icon
views-count2554 դիտում article-date 19:07 20-06-2016

Վարուժան Ավետիսյանին ու այլ անձինք չեն ձերբակալվել․ Քննչական կոմիտե

Ժիրայր Սեֆիլյանի հետ Վարուժան Ավետիսյանին ու «Նոր Հայաստանի» այլ անդամներին ձերբակալելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից` ի պատասխան «Նոր Հայաստանի» հանրային կապերի հետ պատասխանատու Սյուզան Սիմոնյանի Facebook-յան գրառման մասին հարցի: Վերջինս նշել էր, որ ձերբակալվածների թվում են` Վարուժան Ավետիսյանը, Արմեն Միքայելյանը, Վիտո Դավթյանը, Արմեն Լուսինյանը, Էդուարդ Գրիգորյանը, Երեմ Խոնդկարյանը: Քննչական կոմիտեից ընդգծեցին, որ Սեֆիլյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է դատարանի համապատասխան որոշումների հիման վրա:

Նմանատիպ նյութեր