2685 դիտում
21:26 20-06-2016
Եվրոպայի Լիգա. Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները
Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր «Բանանցը» կմրցի Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Շիրակը»՝ վրացական «Դիլա» թիմի, իսկ բրոնզե մեդալակիր «Փյունիկը»՝ Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին:
Կայացավ նաև որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Բանանցը» կմրցի «Սլոբոդա» (Բոսնիա և Հերցեգովինա)-«Բեյթար» (Իսրայել) զույգի հաղթողի հետ, «Շիրակը»՝ «Սպարտակ» Տռնավա (Սլովակիա)-«Հիբերնիանս» (Մալթա) զույգի հաղթողի հետ, իսկ «Փյունիկը»՝ «ԱԻԿ» (Շվեդիա)- «Բալա Թաուն» (Ուելս) զույգի հաղթողի հետ:
Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 21-ին:
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
15:19 23-06-2014
Եվրոպայի լիգա. հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները . տեսանյութ
3908 դիտում
15:11 20-06-2017
Եվրոպայի լիգա. Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները
1765 դիտում
20:23 15-06-2021
Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները՝ ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայում
Այս բաժնից
1429 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2032 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1600 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am