211652_close_icon
views-count6740 դիտում article-date 10:17 21-06-2016

Յուրի Վարդանյանի թանկարժեք 5 ավտոմեքենաները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը։ Վարդանյանը նախորդ տարի ավելի քան 173 հազար դոլարով բնակարան է գնել։ 2015թ. նա 200 հազար դոլար փոխառություն է տվել, որից 173 հազարը նույն տարում հետ է ստացել. Վարդանյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 3.35 մլն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 3.35 մլն դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար։ Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Վարդանյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 5 ավտոմեքենա (Ford e 150, Lexus GX 470, Ford Excursion V10 6.8 L Ford Aerostar 3.0 EFI6 XL և 1 Mercedes-benz 500 S)»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր