211652_close_icon
views-count4412 դիտում article-date 17:26 21-06-2016

SAAB ապրանքանիշը կփոխարինվի NEVS-ով

Շվեդա-չինական NEVS (National Electric Vehicle Sweden) ընկերությունը, որին այսօր պատկանում է նախկին SAAB-ը, հայտարարել է ապագա էլեկտրամեքենաների արտադրման մասին, սակայն արդեն NEVS անվանումով: Այդ նպատակով ավտոընկերության աշխատակիցները մշակել են նոր լոգո, որի շնորհանդեսը կայացել է Չինաստանում: SAAB ապրանքանիշն այլևս չի օգտագործվի և կանցնի պատմության գիրկը: NEVS ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում Saab 9-3 սեդանի էլեկտրական տարբերակի թողարկումը, որը կկրի NEVS 9-3 անվանումը: 1,8 տոննա քաշով ավտոմեքենայի առավելագույն արագությունը կհասնի 140 կմ/ժ-ի, իսկ մարտկոցների հաշվին կարող է առանց վառելիք ընթանալ մոտ 300 կմ ճանապարհ:

Նմանատիպ նյութեր