211652_close_icon
views-count19536 դիտում article-date 17:20 21-06-2016

Առեղծվածային ու ողբերգական դեպք Գյումրիում. «Ֆանտաններ» թաղամասում գտնվող տնակում հայտնաբերվել են դիեր

Երեկ` հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի . «Ֆանտաններ» թաղամասի Մանուշյան փողոցի թիվ 228/268 տնակի բնակիչները տևական ժամանակ է` չեն արձագանքում դռան զանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը` ովքեր բացելով տան դուռը` այնտեղ հայտնաբերել են 80-ամյա Սիրիկ Հակոբյանի և 56-ամյա Սարգիս Հակոբյանի դիերը: Գ. Շամշյանի տեղեկությունննրով` վերջինս 3-րդ կարգի հաշմանդամ էր, և մահացածներից մեկը ահազանգ տվողի ամուսինն էր, մյուսը` սկեսուրը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել նշված անձանց մահվան պատճառը` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր