2751 դիտում
22:14 21-06-2016
Եվրո-2016. Գերմանիան և Լեհաստանը շարունակում են հաղթարշավը. տեսանյութ
Եվրո-2016-ի խմբային փուլի 3-րդ տուրում կայացան C խմբի հանդիպումները:
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Գերմանացիները անհավանական մեծ թվով գոլային պահեր չօգտագործեցին և Մարիո Գոմեսի գոլը միակտ դարձավ խաղում:
Նվազագույն` 1:0 հաշվով նաև հաղթեց Լեհաստանի հավաքականը Ուկրաինային: Այստեղ էլ 54-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Յակուբ Բլաշչիկովսկին:
Այս հաղթանակներից հետո Գերմանիայի և Լեհաստանի հավաքականները վաստակեցին 7-ական միավոր, սակայն 1-ին տեղը խմբում գրավեցին գերմանացիները, որոնք 1 գնդակ ավելի էին խփել:
3-րդ տեղը 3 միավորով գրավեց Հյուսիսային Իռլանդիան, որի` փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները քիչ են: Իսկ Ուկրաինան պարզապես տապալեց առաջնությունը: Բավական հեղինակավոր ֆուտբոլիստներով համալրված այս թիմը պարտվեց բոլոր խաղերում, ավելին, այդպես էլ ոչ մի գոլ չկարողացավ հեղինակել:
[b]Եվրո-2016. C խումբ, 3-րդ տուր
[/b]
[b]Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա՝ 0:1[/b]
Մարիո Գոմես, 29
[b]Ուկրաինա - Լեհաստան՝ 0:1[/b]
Յակուբ Բլաշչիկովսկի, 54
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3639 դիտում
22:13 12-06-2016
Եվրո-2016. Լեհաստանը հաղթեց Հյուսիսային Իռլանդիային. տեսանյութ
5275 դիտում
00:57 17-06-2016
Եվրո-2016. Լեհաստանը ճակատամարտ տվեց Գերմանիային. տեսանյութ
2897 դիտում
14:34 01-07-2016
Եվրո-2016. Լեհաստանը առանց պարտվելու լքեց մրցաշարը. տեսանյութ
Այս բաժնից
2554 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3862 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2845 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ