153343 դիտում
09:50 22-06-2016
Խոշոր և ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, ոստիկանության ծառայողը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր, հունիսի` 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 06:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 AQ 842 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Վթարի վայր են ժամանել ոստիկանոթյան Սևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորութամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին , որ մահացածը ոստիկանական համազգեստով էր և նրան հիվանդանոց են ուղեկցել Վ. Աղեկյանը, Ս. Հակոբյանն ու Ա. Շահնազարյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադամյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդում (կարմիր բերետավոր):
Ավտոմեքենայում հայտնաբերվել են գարեջրի բացած, կիսադատարկ շշեր: Ավտոմեքենայի մեջ եղել են 4 հոգի` 2 տղա, 2 աղջիկ: Տղաներից մեկը դեպքի վայրում էր, ում վրա կային արյան հետքեր, սակայն նա` Երևան բնակիչ, 24-ամյա Արթուր Թամարյանը, հրաժարվել է բժշկական օգնությունից և հայտնում էր, որ ավտոմեքենան ինքը շահագործում է որպես տաքսի, սակայն ինքը չի վարել:
Մյուս ուղևորները եղել են 2 աղջիկ, որոնցից մեկը` Երևանի բնակիչ, 26-ամյա Արմինե Թավրիզյանն է, իսկ մյուս աղջիկը դեպքի վայրից` ըստ Ա. Թամարյանի հայտնածի, հեռացել է:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները իրենք ենք մահացածի դին դուրս բերել ավտոմեքենայից, որից հետո դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
***
12: 00
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ոստիկանությունն ու քննչական բաժինը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենան վարել է Ա. Թամարյանը, որը սակայն վթարի վայրում ճանապարհային ոստիկաններին ու քննիչին համոզում էր, որ մեքենան ինքը չի վարել, այլ` մահացածը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեր ձեռքի տակ կա բացառիկ տեսանյութ, որով ապացուցվում է, որ մեքենան վարել է Ա. Թամարյանը, երբ փրկարարներն էլ օգտագործելով հատուկ տեխնիկա` մեծ դժվարությամբ դուրս են բերում երիտասարդի դին:
[/color]
[b]Ավտովթարի մեղավոր, 24-ամյա Արթուր Թամարյանը, ով փորձում էր մեղքը բարձել մահացածի վրա[/b]
[img]/ups/images/021976400146658587829278.jpg[/img]
[b]Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած, 24-ամյա Նարեկ Ադամյան[/b]
[img]/ups/images/0380035001466586228503948.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դեպքի մանրամասները դիտեք առաջիկա կիրակի «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում` հունիսի 26-ին:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+