211652_close_icon
views-count9752 դիտում article-date 10:32 22-06-2016

Առաջին տիկինը խոստացել է Արման Լազգիյանի կողքին լինել. Panorama.am

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգյանն այսօր հանդիպել է ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված և այժմ Համբուրգի կլինիկայում բուժում ստացող զինծառայող Արման Լազգիյանի հորը՝ Միքայել Լազգիյանին, հետաքրքրվել նրա որդու բուժման ընթացքով և խոստացել նրանց կողքին լինել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Միքայել Լազգիյանը: «Ասաց, որ մեր կողքին է լինելու՝ բարոյապես, ֆինանսապես, պետական կառույցներով: Ես լիարժեք բավարարված եմ, խոսել եմ Արմանի ու կնոջս հետ, հայտնեցի լավ լուրը: Առաջին տիկինը շատ ոգևորեց մեզ», -փոխանցեց Լազգիյանը: Աղբյուրը` [url=http://www.panorama.am/am/news/2016/06/21/Առաջին-տիկին/1600192]Panorama.am[/url]

Նմանատիպ նյութեր