928 դիտում
12:17 22-06-2016
Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. իրականացվում են անվտանգության միջոցառումներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ` ժամը 19:30-ի սահմաններում, Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհի 122-123-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Մոտ 8 խմ ծավալի ժայռաբեկորն ընկել է ճանապարհի 1մ շառավղով երթևեկելի հատվածի և կողնակի վրա՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։
Իջևանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մաքրել են Ճանապարհի երթևեկելի հատվածի վրա ընկած մանր քարաբեկորները։
Առաջիկայում կկատարվի նաև ժայռաբեկորի մանրացման և հեռացման աշխատանքներ։ Ճանապարհի այդ հատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ, իրականացվում են անվտանգության միջոցառումներ։
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
21:24 24-03-2015
Քարաթափում` Իջևան -Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհին
1051 դիտում
10:14 27-05-2024
Ժամը 09։30-ի դրությամբ՝ Դիլիջանից մինչև Իջևան ճանապարհահատվածը երթևեկելի է, որոշ հատվածներում` միակողմանի
2415 դիտում
22:29 28-10-2015
Քարաթափում Իջևան-Խաչարձան ավտոճանապարհին
Այս բաժնից
865 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
748 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
640 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին