1929 դիտում
19:30 22-06-2016
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց. Իր մտքի գոհարներով հայտնի Արդբեջանի նախագահականի պաշտոնյա Նովրուզ Մամեդովը հանդես է եկել պետերբուրգյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Էդվարդ Նալբանդյան. Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։
Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար։
Նմանատիպ նյութեր
6197 դիտում
21:24 20-03-2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը՝ լրատվական գործակալության հարցին
1382 դիտում
22:21 21-11-2014
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը լրատվական կայքի հարցին
1917 դիտում
21:55 23-06-2015
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը` լրատվական ծառայության հարցին
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»