211652_close_icon
views-count2395 դիտում article-date 22:44 22-06-2016

Բրիտանիայի կատուներն ընդդեմ՝ ԵՄ-ից Միացյալ թագավորության դուրս գալուն

Մեծ Բրիտանիայում Twitter-ի օգտատերերը իրականացրել են իրենց կատուների լուսանկարներով՝ կատուններն ընդդեմ Բրեքսիթի անունով ֆլեշմոբ։ Օգտատերերի կատուների լուսանկարների տակ տեղադրվում են հումորային գրառումներ այն մասին, թե ինչու են նրանք դեմ ԵՄ-ից դուրս գալուն՝ կամ Բրեքսիթ կոչվող գործընթացին: Հիշեցնենք, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեն նշնակված է հունիսի 23-ին: Քվեարկվելու է մեկ հարց, այն է ՝ «Պե՞տք է Միացյալ թագավորությունը շարունակի անդամակցել ԵՄ -ին»: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Ակցիային մասնակցել է բրիտանացի քաղաքական գործիչ, կոնսերվատոր Դանիել Հանանը, ով լուսանկարվել է Ջղայնացած անվանումով կատվի հետ: Քաղքական գործիչը գրել է. «Հարցրեցի Ջղայնացած կատվին, թե ինչ է մտածում Բրեքսիթ Ֆլեշմոբի մասին ու նա ասաց, որ գործընթացից տպավորված չէ»: «Ինձ դուր է գալիս ճամփորդել Եվրոպայում՝ ԵՄ իմ անձանգրով, մնանք իրար հետ!» ,-ասել է մյուս կատուն:

Նմանատիպ նյութեր