5746 դիտում
09:50 23-06-2016
Եթե այդ շրջանները հանձնվեն Ադրբեջանին, ՌԴ-ն կկորցնի Հայաստանը՝ որպես դաշնակից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ Ռուսաստանը, կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, առաջին հերթին ցույց է տվել իր շահը՝ ուղերձ հղելով աշխարհին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության սրացմամբ: Թեև Մոսկվան ձևականորեն հայտարարում է, որ կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը, բայց իրականում նոր ստատուս քվոն նշանակում է նոր անորոշությունը, որը Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ ձեռնտու չէ Ռուսաստանին:
«Եթե այդ շրջանները (նկատի ունի ազատագրված վիճելի տարածքները-խմբ) հանձնվեն (Ադրբեջանին), Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը՝ որպես դաշնակից, Արդբեջանն էլ դեռ հարց է՝ շնորհակալություն կհայտնի՞, թե՞ ոչ: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ շրջանների հանձնումը կարող է ուղեկցվել նոր բախումներով, բռնությունների աճով: Դա ամենևին պետք չէ Մոսկվային: Մոսկվան չի անի այնպիսի քայլ, որը կստեղծի անորոշություն և ռիսկեր»,-ասում է Սերգեյ Մարկեդոնովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11317 դիտում
09:13 27-08-2021
Մոսկվան Անկարային ընկալում է որպես պրագմատիկ գործընկեր, իսկ Բաքվին՝ որպես արժեքավոր դաշնակից. «Ամերիկայի ձայն»
11701 դիտում
14:43 14-05-2018
Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում. Պուտին
Այս բաժնից
2332 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2119 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»