3772 դիտում
16:11 23-06-2016
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՊՆ պատվերով ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՊՆ պատվերով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար:
Ընդունելությանը կարող են մասնակցել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու իրավունք ունեցող արական սեռի քաղաքացիները` ընդհանուր հիմունքներով մասնակցելով ԵՊԲՀ քոլեջի ընդունելության մրցույթին:
Քոլեջ ընդունված քաղաքացիների հետ կկնքվի «ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառություն անցնելու մասին» պայմանագիր:
Ուսումնառությունն ավարտելուց հետո նրանք կզորակոչվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության և կանցնեն «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց, որի ավարտից հետո վերջիններիս հետ կկնքվի պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր` 3 տարի ժամկետով, նրանց կշնորհվի «ենթասպա» զինվորական կոչում` մասնագիտական կրթությանը համապատասխանող պաշտոններում նշանակումով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարություն (010) 29-45-84, (010) 29-45-73, կամ ԵՊԲՀ քոլեջ` (060) 62-14-57 հեռախոսահամարներով:
Նմանատիպ նյութեր
27107 դիտում
10:35 12-12-2020
Թալանել են Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի իրավական հարցերով խորհրդականի տունը
1084 դիտում
20:52 13-05-2024
Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն
Այս բաժնից
520 դիտում
11:44 25-10-2024
Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է
475 դիտում
11:28 25-10-2024
Հայ-ղազախական հարաբերություններն ստացել են ռազմավարական բնույթ. Փաշինյանը՝ Տոկաևին