126885 դիտում
09:48 24-06-2016
Ողբերգական դեպք Երևանում. ինքնասպան եղած 18-ամյա տղայի գրպանում հայտնաբերվել է երկտող
Երեկ՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով ըստ բժիշկների հայտարարության, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասում բնակվող18-ամյա Էրիկ Բաղդասարյանն է, ով ժամը 20:20-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Է. Բաղդասարյանը, ով իրենց շենքի 8-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել:
Խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Ինքնասպանությունը կատարել եմ իմ կամքով»:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
58852 դիտում
13:17 16-11-2021
Ինքնասպանություն Արարատի մարզում. անասնագոմում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու կախված դի, գրպանում էլ եղել է երկտող