211652_close_icon
views-count2099 դիտում article-date 09:53 24-06-2016

Սա «պռազնիկի» պես բան է, որ Հռոմի պապն այցելելու է Գյումրի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պապի այցելությանը նախապատրաստվող գյումրեցիները երեկ ասացին. «Սա պատմական իրադարձություն է, պռազնիկի պես բան է, որ Հռոմի պապն այցելելու է Գյումրի»: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն գումար է ծախսվել քաղաքի բյուջեից՝ նախապատրաստական աշխատանքների համար: «Քաղաքի բյուջեից ոչ մի բան չի ծախսվել, ընդամները հրավառություն ենք անելու, դրա վրա ենք գումար ծախսելու և ինչ-որ փոքր ատրիբուտների վրա: Բեմը և մնացած տեխնիկան ու աշխատանքներն իրականացվում են կաթոլիկ եկեղեցու ֆինանսավորմամբ: Մենք էլ քաղաքն ենք մաքրել»,-ասաց Գյումրի քաղաքապետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր