211652_close_icon
views-count2873 դիտում article-date 10:05 24-06-2016

«Զինվորի բաժինի» մասին Լեհաստանում ՀՀ դեսպանը որոշակի տվյալներ ունի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հետ կապված Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը որոշակի տվյալներ արդեն ունի և առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարության կամ գլխավոր դատախազության լրատվական վարչությունների միջոցով կտարածի տվյալները: Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը: «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եղել առաջին պահից: Տեղեկատվությունը ստանալու պահից սկսած զբաղվում ենք, հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է և առաջիկայում ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք՝ հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունը»,-պարզաբանեց դեսպանը: Երբ խնդրեցինք ասել, թե արդյոք իրականում բանակին պատկանող ապրանքները հայտնվե՞լ են Լեհաստանում, Ղազարյանը պատասխանեց. «Գործընթաց է տեղի ունենում այդ առումով: Մենք դիմել էինք Լեհաստանի դատախազություն, սպասում ենք պատասխանին»: Դեսպանը ասաց նաև, որ ինքը որոշ տեղեկություններ ձեռք բերել է դրա հետ կապված, բայց հիմա չի շտապում որևէ բան ասել, որպեսզի համակարգված և համատեղ լինի ոչ շատ հեռու ապագայում տարածվելիք տեղեկատվությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր