211652_close_icon
views-count19176 դիտում article-date 13:25 24-06-2016

Հռոմի Ֆրանցիսկոս պապի օդանավն ուղղություն է վերցրել դեպի Հայաստան. ընթացքին առցանց կարելի է հետևել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և Հայաստանի ճանապարհին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի Սրբազան Քահանայապետի ինքնաթիռի ընթացքին [url=https://www.flightradar24.com/AZA4000/a1f9998]առցանց [/url]հնարավոր է հետևել: Հռոմի Սրբազան Քահանայապետի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը մեկնելու է Մայր Աթոռ Ս. Էմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ մենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Նմանատիպ նյութեր