211652_close_icon
views-count1860 դիտում article-date 15:41 24-06-2016

«Երբ գա տեղն ու ժամը» արել եմ, անում եմ ու անելու եմ բողոքի ակցիաներ. Արտակ Գևորգյան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակված վճռով արդարացրեց «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանին: Նախքան այդ, դատախազն իր միջնորդության մեջ նշել էր, որ Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, ինչպես նաև սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ այդկերպ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։ Դատարանի կողմից արդարացվելուց հետո նա, պատասխանելով լրագրողների հարցին, թե նման ակցիաներ էլի՞ կանի, վերջինս ասաց, որ նման ակցիաները ինքնանպատակ չեն ու եթե գա տեղն ու ժամն ու պահը, ապա ինչպես արել է, անում է, էլի կանի նման ակցիաներ:

Նմանատիպ նյութեր