1489 դիտում
22:34 24-06-2016
Հաստատվել է Երևանի քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»
Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»:
Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ծրագրով նախանշվում են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված այն հիմնական միջոցառումները, որոնց իրականացումը կհանգեցնի էներգետիկ ռեսուրսների սպառման նվազեցմանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ու բնական միջավայրի բարելավմանը։
Ի դեպ, օրակարգի այս հարցի ներկայացման հետ կապված, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, ավագանու նիստին ներկա էին նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կլեր Մեդինան և Ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, «Էներեգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ տնօրեն Աստղինե Պասոյանը:
Կարևորելով այս որոշման ընդունումն ու շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին` Կլեր Մեդինան նշել է, որ սա, ըստ էության, կարևոր և առանցքային քայլ է «Քաղաքապետերի դաշնագրով» Երևան քաղաքի ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակում: Հաշվի առնելով նաև այս հարցում Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորած պատրաստակամությունն ու գործընթացի նկատմամբ ցուցաբերած հետևողականությունը` ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ Ծրագրով նախանշված բոլոր միջոցառումները լիարժեք կյանքի կկոչվեն, ինչին այսուհետ ևս պատրաստակամ է աջակցել նաև ՄԱԶԾ-ը:
Ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Աստղինե Պասոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Ծրագրի մշակման ողջ ընթացքում ցուցաբերած մշտական հետևողականության համար, ինչի շնորհիվ հնարավորին սեղմ ժամկետում ապահովվել է մասնագիտական առումով համապարփակ և միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան փաստաթուղթ:
Ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ բարձր է գնահատել ՄԱԶԾ դերակատարումը ինչպես Ծրագրի մշակման, այնպես էլ դրա մասը կազմող և համատեղ արդեն իսկ իրականացված ու իրականացվելիք միջոցառումների համար:
Նմանատիպ նյութեր
915 դիտում
14:42 08-06-2016
Երևանի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»