3595 դիտում
20:13 13-01-2017
Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնը հաստատել է Երևանի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը
Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնն ուսումնասիրել և հաստատել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում մշակված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» (ԿԷԶԳԾ):
Ծրագրում ներառված են էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ՝ տրանսպորտի, արտաքին լուսավորության հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում, հանրային և բնակելի շենքերում: Երևանի քաղաքապետարանի և «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կողմից Երևան քաղաքի ԿԷԶԳԾ-ի համատեղ մշակումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությամբ: Ծրագիրը նախանշում է քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները, որի արդյունքում կնվազի էներգետիկ ռեսուրսների սպառումը, կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները և կբարելավվի բնական միջավայրը:
Համաձայն հաստատված ԿԷԶԳԾ-ի, 2012 թվականից իրակացված ելակետային, շարունակվող և նախատեսվող ծրագրերի ու համալիր միջոցառումների իրականացման արդյունքում Երևանի համայնքային ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020թ. կանխատեսվող արտանետումների համեմատ կարող են կրճատվել շուրջ 21%-ով, ինչը համարժեք է 237.000 տոննա CO₂–ի, որն իր հերթին կհանգեցնի էներգասպառման 16% նվազեցման: Հարկ է նշել, որ ԿԷԶԳԾ-ում ներառված ոլորտային ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են աշխատանքներ արտաքին լուսավորության համակարգում, հանրային շենքերում, տրանսպորտի, կենցաղային կոշտ թափոնների կառավարման և այլ ոլորտներում:
Հիշեցնենք, որ «Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման, համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ, միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին:
Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր համաձայնում են իրենց վարչական տարածքների էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխաթթու գազի (CO₂) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ: Նշենք նաև, որ մինչ օրս նախաձեռնությանը միացել է տարբեր երկրների ավելի քան 7200 քաղաք:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
22:34 24-06-2016
Հաստատվել է Երևանի քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»
915 դիտում
14:42 08-06-2016
Երևանի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»