Լրացավ Լիոնել Մեսիի 29-ամյակը. տեսանյութ
Այսօր լրացավ բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկի` Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի 29-ամյակը:
Մեսին իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն կատալոնական ակումբի կազմում:
«Բարսելոնայի» կազմում նա դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի Գավաթը, 6 անգամ` Սուպերգավաթը:
«Բարսելոնայի» հետ Մեսին 4 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում և 3-ական անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը:
Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում 2005 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008թ.` Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն:
Մեսին 5 անգամ նվաճել է «Ոսկե Գնդակը», ինչը համաշխարհային ռեկորդ է, 3 անգամ ստացել է «Ոսկե Խաղակոշիկը»:
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մեսիի ծննդյան տարեդարձին: