2698 դիտում
09:48 25-06-2016
Սեֆիլյանը տեղափոխվել է առանձին խուց. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի առաձին խուց: Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցին՝ հայտնեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի պահանջը մենախուց տեղափոխվելու վերաբերյալ, կատարվել է:
Զաքարյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին: Նա մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Սեֆիլյանի առողջական վիճակը լավ է, դժգոհություններ չունի: Նա ասաց, որ Ժիրայի Սեֆիլյանին կալանավորելուց հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Հարցին, թե ե՞րբ եք բողոքարկելու Սեֆիլյանին կալանավորելու դատական որոշումը, պաշտպանն ասաց. «Մենք երկուշաբթի բողոքը կներկայացնենք Վերաքննիչ դատարան: Պաշտպաննական կողմը խնդրելու է, որպեսզի դատարանը Սեֆիլյանին ազատ արձակի, իսկ մերժելու դեպքում կիրառի այլընտրանքային խափանման միջոց գրավը: Որպես գրավ առաջարկել է Սեֆիլյանին պատկանող երկու բնակարանն ու տասը միլիոն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2680 դիտում
13:10 30-05-2017
Պաշտպանի կողմից բողոքի քննարկման արդյունքում կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց
2039 դիտում
16:35 03-03-2017
Ըստ քրեական գործի նյութերի` ՔԿՀ աշխատակիցը թմրանյութ է մտցրել խուց
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»