49008 դիտում
18:50 04-01-2023
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. ոստիկանների օպերատիվ արձագանքման շնորհիվ Գյումրիում գողը հայտնաբերվեց պահարանի մեջ՝ հայտնվելով «Դե արի, էս մարդկանց ասա՝ տրոլեյբուսի եմ սպասում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել Գյումրու բնակիչ Վ. Հ-ից, ով հայտնել է, որ միացել է Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի իր տան ահազանգման համակարգը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվորեն ժամանել են նշված հասցե, որտեղ Ռուստամ Կաժոյանին պատկանող տան հյուրասենյակի զգեստապահարանի մեջ հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Հարություն Պետրոսյանին, ով գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված տանից գողացված արծաթագույն շղթաներ, կանաչավուն շղթա, սև քարով կախազարդ, որոնք թանկաժեք իրեր են։
Հ. Պետրոսյանը ոստիկանության Կումայրիի բաժնից գողոնով հանդերձ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին Գյումրիում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
23502 դիտում
13:07 25-06-2016
Ռուզաննան պահարանի միջից ողջ-առողջ տղամարդու է հայտնաբերել. ի՞նչ նպատակով էր Հարությունը թաքնվել նրա պահարանի մեջ
9706 դիտում
12:56 27-10-2023
Հլը մի հատ ասա` Պինոչետ ու ասա` Ջալալ Հարությունյան. Վահրամ Սահակյան. Բաստիոն. Oragir.News