1594 դիտում
12:50 25-06-2016
Այսօր Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան իր վճռականությանը հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։
Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունվել է երեք կոնվենցիա:
Օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը կրկին հրավիրել թմրամիջոցների միջազգային խնդրի վրա, հզորացնել նրանց գործողությունները և համագործակցությունը՝ թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար:
Այս տարվա կարգախոսն է. «Մեր կյանքերը, մեր հասարակությունները, մեր անձերը առանց թմրամիջոցների»:
ՀՀ նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 226-Ն կարգադրությամբ ՀՀ կառավարությանը հանձնարարված է կարգադրության ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները։ ՀՀ առողջապահության նախարարության ջանքերով` հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը և ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար նարկոլոգիական օգնություն։
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 5828, նախորդ տարվա 5357-ի համեմատությամբ, որոնցից ափիոնային թմրամոլներ՝ 2307, որոնցից կանայք՝ 47, կանաբինոիդային թմրամոլներ՝ 3519, որոնցից կանայք՝ 41, 2-ը՝ կոկաինային թմրամոլներ։
Հաշվառվածներից 69%-ը 28-49 տարեկան են, 18% -ը՝ 50-64 տարեկան, 12%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի` 38 անձ, մինչև 18 տարեկան` 6 անձ: Հոգեմետ նյութեր գործածողները 86 հոգի են, որոնցից կանայք՝ 13:
Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3007 կամ 52%, 2-րդում Արմավիրի մարզը՝ 722 կամ 12% և 3-րդում Կոտայքի մարզը՝ 542 կամ 9%:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
17:04 26-06-2021
Հունիսի 26-ը Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
1544 դիտում
12:44 26-06-2022
Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը