211652_close_icon
views-count1639 դիտում article-date 15:46 25-06-2016

Մեծ Բրիտանիայում կրկնակի հանրաքվեի անցկացման խնդրագիրը ստորագրողների թիվը գերազանցել է 1 մլն-ը

Մեծ Բրիտանիայում Եվրամիությունից դուրս գալու մասին խնդրագրի տակ արդեն իսկ ստորագրել է 1 մլն-ից ավելի մարդ, հաղորդում է BBC-ն: Մոսկվայի ժամանակով ժամը 13:25-ի դրությամբ՝ բրիտանական խորհրդարանի կայքում տեղադրված խնդրագրի տակ ստորագրել է 1,1 մլն մարդ: Գնալով մեծանում է հանրաքվեն կրկնել պահանջողների թիվը: Այսօր առավոտյան խնդրագիրը ստորագրել էին 555 հազար մարդ: Փաստացիորեն մի քանի ժամերի ընթացքում նրանց թիվը կես միլիոնով ավելացավ: Նշենք, որ այդ երկրի խորհրդարանը պարտավոր է քննարկել ցանկացած խնդրագիր, եթե այն ստորագրել է 100 հազարից ավելի մարդ:

Նմանատիպ նյութեր