5724 դիտում
18:38 10-11-2020
ՌԴ-ն հույս ունի, որ ԼՂ հարցով հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից. Զախարովա
Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին RTVI-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք նրանից, որ այն կիրագործվի բոլորի նրանց կողմից, ովքեր ստորագրել են, և այդ ստորագրությունները դրված են»,-ասել է նա: Զախարովան կոչ է արել այս փուլում «չքննարկել այդ փաստաթղթի չիրականացման սցենար»:
«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որ այն իրականացվի, իսկ այս ուղղությամբ քիչ բան չի արվում»,-ասել է նա:
Անդրադառնալով խաղաղապահների հարցին՝ Զախարովան նշել է, որ այն քննարկվել է դեռ մեկ ամիս առաջ, այդ թվում՝ հոկտեմբերի 9-10-ը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Նմանատիպ նյութեր
1639 դիտում
15:46 25-06-2016
Մեծ Բրիտանիայում կրկնակի հանրաքվեի անցկացման խնդրագիրը ստորագրողների թիվը գերազանցել է 1 մլն-ը
1613 դիտում
16:10 27-11-2019
Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
1351 դիտում
16:08 16-04-2021
Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը. Դրանք հայտնի են
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված