2095 դիտում
17:48 25-06-2016
Անվճար բուժօգնություն՝ դժվարամատչելի հետազոտություններով
Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ վարչական շրջանի բնակիչների համար անցկացրել է հերթական ու արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիան: Ծրագրի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվելու բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից, այդ թվում՝ արյան կենսաքիմիական անալիզներ, սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի, շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտութուններ, ինչպես նաև կանխարգելման միջոցառումներ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել 150 քաղաքացի:
Ընթացող աշխատանքներին հետևել է ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
«Արդեն ավելի քան 10 տարի անցկացվող անվճար բուժօգնության ծրագիրը հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Այն սոցիալական կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար»,-նշել է Ռոբերտ Սարգսյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
11:56 13-04-2015
Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ծրագրով
3152 դիտում
21:13 19-08-2015
Հյուրանոցներ՝ դժվարամատչելի եւ էկզոտիկ վայրերում. ֆոտոշարք
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար