63497 դիտում
20:48 25-06-2016
Դաժան ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ Օշական գյուղում հայտնաբերվել է 2․5-ամյա երեխայի դին
Այսօր՝ հունիսի 25-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 15։00-ի սահմաններում Օշական գյուղում, նույն գյուղի Մաշտոցի փողոցի բնակիչ, 2․5-ամյա Հարություն Նորայրի Մուրադյանը, ըստ նախնական տեղեկությունների ընկել է իրենց փողոցի մոտ հոսող առվի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի օպերգծով տեղակալ՝ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ։
Երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավել են նաև ողջ գյուղի բնակիչներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Արագածոտնի մարզային փրակարարական վարչության, և նույն վարչության՝ Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատը։
Փրկարարները, ոստիկաններն ու գյուղացիները տևական ժամանակ հետո, գյուղի Նալբանդյան փողոցով հոսող առվում հայտնաբերում են երեխայի դին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ստեփան Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: