211652_close_icon
views-count113450 դիտում article-date 12:59 30-07-2018

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. վառվող խոտի դեզի մոտ հայտնաբերվել է 6-ամյա երեխայի կիսաայրված դին. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ 9-րդ կմ 1-ին տան բակում խոտի դեզ է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շենգավիթի թիվ 2 և Մալաթիայի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վառված խոտի դեզի մոտ հայտնաբերվել է 6-ամյա Գևորգ Թովմասյանի կիսաայրված դին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի և ավագ քննիչ Վարդան Ջամբարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Ջամբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխան մահացել է տատիկի աչքի առաջ, և երեխայի ծնողներին ու տատիկին հոգեբանական աջակցություն է ցույց տալիս ԱԻՆ հոգեբանական ծառայության հոգեբանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր