2349 դիտում
14:15 27-06-2016
Ընդդիմությունը մեղադրում է մեծամասնությանը՝ պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, իշխանությունը՝ իրենց փող գտնելու տարօրինակ մեխանիզմներ առաջարկելու
Աժ արտահերթ նիստի մեկնարկը տրվեց ընդդիմության քաղաքական թեժ հայտարարություններով, որոնք վերաբերում էին 4+4 ձևաչափի ստորագրված հայտարարությունից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի այն հայտարարությանը, որ եթե դոնորներ չհայտնաբերվեն մինչև սեպտեմբերի 1-ը, քաղաքական պայմանավորվածությունը կհամարվի առ ոչինչ:
«Կա՞ իրեն հարգող պետություն, որ օրենք է ընդունում՝ դա պայմանավորելով դոնորի ֆինանսավորմամբ»,-նման հռետորական հարցադրում արեց Ռուբիկ Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ տխուր իրողություն է, երբ նրա ձևակերպմամբ` կառավարությունը շահագրգռված չէ դոնորներ գտնելու և փոփոխությունները կյանքի կոչելու հարցում:
«Նախագծի զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, ի պատասխան հակադարձեց, որ կառավարությունն իրենցից ոչ պակաս մասնացել է դոնորների հայթայթմանը:
«Երբ դուք առաջարկում եք տարօրինակ մեխանիզմներ՝ գումարներ ձեռք բերելու համար, ներողություն, չենք կարող ընդունել, որովհետև մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք: Որոշ դեպքերում կան քաղաքական գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս մեզ ձեր առաջարկությունները գումար հայթայթելու համար: Բայց եթե ձեզ հետաքրքրում է, արդյոք մենք շահագրգիռ ենք, այո, օր առաջ և դրանով է պայմանավորված մեր ծանրաբեռնված աշխատանքը և արտահերթ նստաշրջան ապահովեք»,- հակադարձեց Դավիթ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը